Խմբասենյակի խոհանոց, սննդի կազմակերպում

Ժամը՝ 10։00-10:30 նախաճաշ, 12:00-12:30 ճաշ, 15:00-15:30հետճաշիկ

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի հինգ տարեկանների բաց լաբորատորիա

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի հինգ տարեկաններ, դասվար, դասվարի։ օգնական։

Խմբասենյակ-խոհանոց․նկարագրություն

09:15-ին տեղեկություն են տալիս խոհարարին տվյալ օրվա հաճախած սաների մասին:
Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն-խաղի, լվացվում ենք ինքնուրույն օճառով և թաթիկները չորացնում միանգամյա թղթե սրբիչով): Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն խմբասենյակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենների կորիզները, զրույցով սպասքադրում են սեղանը: Կկտրատեն և կպատրաստեն զանազան ուտեստներ, աղցաններ, հյութեր, մրգային և բանջարեղենային կերպարներ՝ վերածելով խոհանոցը կերպարային թատրոնի։ Թափանցիկ, ստեղծագործելու և երևակայելու այս բաց միջավայրը ամենանորն է

5 տարեկանների խմբասենյակում՝ որպես սաների տեխնոլոգիական, բնագիտական, մաթեմատիկական զարգացման միջավայր: Սայլակի օգնությամբ սնունդը կտեղափոխեն խմբասենյակ, ինքնասպասարկման համար հատկացված սեղան, որտեղ հասանելի և ցուցադրված կլինի սնունդը, և սաներն ինքնուրույն ընտրված սնունդը սկուտեղներով կտեղափոխեն, կսնվեն, ավարտելուց հետո կհավաքեն տարածքը:

Հիմնական նպատակն ու խնդիրները

  • ինքնուրույնության, ինքնասպասարկման հմտությունների ձևավորում և զարգացում,
  • խմբով և անհատապես աշխատելու ունակությունների ձևավորում,
  • սեփական հետաքրքրությունները բավարարելու, դիտելու, ուսումնասիրելու ունակությունների, ինքնակրթվելու կարողութան ձևավորում և զարգացում,
  • խոսքի զարգացում. ստեղծագործական երևակայութուն, խոսք կառուցելու ունակություն, ինքնարտահայտում, ինքնադրսևորում, հաղորդակցական, խոսք փոխանցելու ունակությունների ձևավորում,
  • մաթեմատիկական հասկացությունների, բանավոր հաշվի, խոհանոցային գործունեության, բնագիտական փորձեր կատարելու հմտությունների ձևավորում

Leave a comment