《Ինքնաշեն թաղարներ》.բույսերի տնկում, թաղարների ձևավորում

Օրը՝ 11․03․2021թ․

Վայրը՝ Հյուսիսային դպրոցիի 5-6 տարեկանների դասարան-լաբորատորիա
Մասնակիցներ՝ Հյուիսսային դպրոցի  5֊6 տարեկաններ
Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան
Խորհրդատու ուսուցիչ՝ Անժելա Բլեյան, Տաթև Աթոյան
Թեման՝ «ինքնաշեն թաղարներ»

Նպատակը և խնդիրները՝

Նպատակը և խնդիրները՝

«Ձոն» տեխնոլոգիական նախագծի շրջանակում թաղարով ծաղիկ նվիրելու մշակույթի զարգացում և տարածում.

  • ստեղծագործական երևակայության զարգացում.
    տեխնոլոգիական հմտությունների զարգացում.
  • բույսերի տնկման ու վերատնկման վերաբերյալ գիտելիքների գործնական կիրառություն.
  • հոգատարության (խնամք), պատասխանատվության, հետևողականության դրսևորում ուսումնական (աշխատանքային) գործունեության ընթացքում
  • աշխատանքային կանոնների պահպանում ու կիրառում.

Ընթացքը՝

  • «Մայրիկատոն» նախագիծը իրականացվում է մի քանի փուլերով՝
  •  Նախագծի  առաջին փուլում մենք ծաղիկները կտրոններից արմատակալում ենք
    Երկրորդ փուլում մեր տնկած և արդեն  արմատակալած կալանխոե բույսերը վերատնկում համապատասխան թաղարների մեջ
  • Երրորդ փուլում թաղարներին տալիս են տեխնոլոգիական լուծում
  • Իսկ նախագծի ավարտին բույսերը նվիրում մայրիկներին
Continue reading “《Ինքնաշեն թաղարներ》.բույսերի տնկում, թաղարների ձևավորում”

《Ամսիկ》ստուգատես

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ամսիկ» ստուգատես

Մասնակիցներ`

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Հունվարիկ

Ծրագրում՝

1-ին շաբաթ՝   Բնագիտական փորձերի, ինքնաշեն, կառուցողական խաղերի ընտանեկան ֆլեշմոբ-ստուգատես

2-րդ շաբաթ՝   «Հունվարիկ». Ամանորյա ազգային (ծիսական) խաղերի ստուգատես

3-րդ շաբաթ՝   Մեդիաստեղծագործական ստուգատես. «Դդմային կերպարներ, գովքեր, հանելուկներ, հեքիաթներ»

Continue reading “《Ամսիկ》ստուգատես”

《Դեկտեմբերիկ》.համակարգչային հմտությունների ստուգատես

Օրը՝  17.12.2020թ․ 

Ժամը՝ 11։00-12։00

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց, հինգ տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի հինգ տարեկաններ

Պատասխանատու՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Նպատակը՝ Ամանորյա մեդիաբացիկների ստեղծում

Անհրաժեշտ նյութերը՝ ուսումնական գործիք՝ պլանշետ, նեթբուք-նոթբուք, բջջային հեռախոս-ձայնագրիչ:

Նկարագրությունը՝

Սովորողները բացում են paint ծրագիրը, նկարում ամանորյա կերպարներ, գունավորում, պահպանում նկարները ուսումնական գործիքում: Աշխատանքի ընթացքում դասվարը կամ դասվարի օգնականը ձայնագրում է սովորողների բարեմաղթանքները, որոնք կօգտագործվեն ֆիլմ պատրաստելիս: Ֆիլմում կհնչի սովորողի բարեմաղթանքը և կերևա իր իսկ նկարած բացիկը:

Continue reading “《Դեկտեմբերիկ》.համակարգչային հմտությունների ստուգատես”

Մարզառոդարիական ստուգատես

Այս անգամ իրականացրեցինք մարզական ստուգատես՝ կիրառելով ռոդարիական հնարքներ։ Մրցակցությունը շատ մեծ էր, բայց երկու խմբերն էլ պատվով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը։

Continue reading “Մարզառոդարիական ստուգատես”

《Հոկտեմբռրիկ》.Թթուդրիկի ծես

Մասնակիցները՝  Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Մարի Միքայելյան, Քրիստինա Հովհաննիսյան

Օրը՝ 29.10.2020  

Ժամը՝ 11:00-12:00

Նպատակը և խնդիրները՝ ճանաչողական, ստեղծագործական, կարողությունների զարգացում, համակործակցային կարողության զարգացում, դիտարկումներ անելու կարողության զարգացում, բանավոր խոսքի կարողությունների ձևավորում ու զարգացում:

Ընթացքը՝ զրույց-քննարկում սովորողների հետ. Ի՞նչ բանջարեղեններ են օգտագործում թթու դնելիս:

Ո՞վ ինչ բաղադրատոմս գիտի (հարցազրույց տատիկի, մայրիկի հետ):

Բանջարեղենների օգտակար հատկությունները. սովորողները  հարցազրույցի միջոցով տեղեկություններ են հավաքում:

Սովորողները paint ծրագրով նկարում են բանջարեղեն։

Թթվի պարագաների համար ցուցակ ենք կազմում։

Ծնողների և սովորողների հետ թթու ենք դնում:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ռադիոլուրի, ֆոտոշարի, վիդեոնյութի թողարկում:

Continue reading “《Հոկտեմբռրիկ》.Թթուդրիկի ծես”

《Մարտիկ》. մարզական ստուգատես

Օրը՝ 19․03․2020

Ժամը 11։00-12։00

Անցկացման վայրը՝ բակում, ազատ միջավայրում

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկան սովորողներ, ընտանիքի անդամներ

Ծրագրում՝

  • նախավարժանք
  • մարզական խաղեր
  • հեծանվավարություն
  • վազք
Continue reading “《Մարտիկ》. մարզական ստուգատես”

Փետրվարիկ. Բառթխիկ

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ
Իրականացման օրը՝ 27․02․2020
Նպատակ՝

  • Խոհանոցային հմտությունների ձեռքբերում
  • Խմորից ծեփել մինչ այսօր սովորած բառերը
  • Երեխայի ստեղծագործական երևակայության զարգացում
  • Երեխայի ակտիվ գործունեությամբ նոր տեղեկատվության ձեռքբերում
  • համագործակցային , խմբային գործունեության, իրար աջակցելու , հաղորդակցվելու ունակությունների ձեռքբերում
Continue reading “Փետրվարիկ. Բառթխիկ”