Նոյեմբերիկ 《Սննդի կազմակերպում》 Հյուսիսային դպրոցի 5 տարեկաննեի խմբում

Այսօրվա սպասված հյուրը Նելի Արղությանն էր։ Այն որ լվացվելը հաճելի է, բոլորը գիտեն, իսկ որ կարող ենք խաղի վերածել, քչերը գիտեն։ Այսպես խաղալով, եւրախ զվարթ սկսեցինք մեր օրը։ Լվացվելուց հետո գնացինք նախաճաշելու։ Օրվա հերթապահները՝ Անին և Գագիկը, խոհանոցից բերեցին օրվա համար նախատեսված ուտելիքներն ու մրգերը։ Կտրստեցին, նախապատրաստեցին սեղանը և ընկերներին հրավիրեցին նախաճաշի։ Յուրաքանչյուր սովորող մոտեցավ սեղանին, վերցրեց իր նախընտրած եւտելիքը և հարմար տեղավորվեց։ Հնչեց ավանդական 《բարի ախորժակը》: Շնորհակալ ենք, ընկեր Նելիին, օրը տպավորիչ դարձնելու համար։

Continue reading “Նոյեմբերիկ 《Սննդի կազմակերպում》 Հյուսիսային դպրոցի 5 տարեկաննեի խմբում”

Կավե զարդարանքներ

Այսօր 5 տարեկանները ընկեր Ալիսի հետ պատրաստեցին կավե զարդարանքներ, որոնք պետք է մասնակցեն ցուցահանդես-վաճառքին։ Սովորողները պատրաստեցին բազմապիսի զարդեր։

Continue reading “Կավե զարդարանքներ”