Այցելություն Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Տոնական բարձր տրամադրությամբ այցելեցինք Հ. Մալյանի անվան թատրոն։ Ոգևորությունը շատ մեծ էր, քանի որ դիտելու էինք Էլֆերի դպրոցը ներկայացումը։ Ներկայացումը շատ դաստիարակչական բնույթ ուներ, քանի որ սովորեցնում էր որ ընկերության մեջ պետք է լինել արդար, սիրել ու գնահատել մեր ընկերներին։ Ներկայացումը դիտելուց հետո լուսանկարվեցինք և ջերմ շնորհավորանքներ հղեցինք միմյանց։ Դե ինչ շնորհավոր գալի Նոր տարի։

Continue reading “Այցելություն Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն”

Աշխատանքային նախագիծ. 08.01-10.01

Հունվարի 8, չորեքշաբթի

9.00-9.15-Առավոտյան ընդհանուր պարապմունք

9.20-10.00-Մեդիահմտություն

10.00-10.30-Ուրախ մաթեմատիկա՝ խնդիրների հորինում

10.30-11.00- Նախաճաշի կազմակերպում

11.00-11.20-Հեծանվավարություն

11.20-12.00-Մեդիահմտություն

12.00-12.30- Երաժշտական գործունեություն

12.30-13.00-Ճաշ

13.00-13.30-Նկարչություն

13։30-14:0-Զբոսանք բակում

14։00-15:00-Բակային խաղեր

15։00-15:30-Կավագործություն
15։30-15:50-Ճաշ

15։50:16:30-Կառուցողական խաղեր

16։30:17:00-Օրվա ամփոփում

Continue reading “Աշխատանքային նախագիծ. 08.01-10.01”

《Դդմածես》 նախագիծ

Ժամանակացույց՝ Հունվար-փետրվար

Նախագծի նպատակը

  •  Դդմի մասին  նոր տեղեկությունների ձեռք բերում
  • Ղափամայի ծեսի նախապատրաստում, մասնակցություն

Գործունեության տեսակներ

  • Դդմի մասին առած- ասացվածքների, շուտասելուկների, հանելուկների, խնդիրների, հորինում
  •  Paint-ով «դդմային կերպարներ»նկարել, պատմել նկարի մասին
  • Դդմային պատմության հորինում և ձայնագրում «Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես» մեթոդով:

«Մի նախադասություն դու, մեկ նախադասություն ես»
մեթոդի նկարագրություն

Խաղավարը կախարդական գնդակը փոխանցում է սովորողներին, իսկ նրանք, յուրաքանչյուրը մեկ նախադասություն ասելով, փոխանցում են իրար :  Պատմությունն ավարտվում է, երբ վերջին սովորողն ասում է իր նախադասությունը:

Խոհանոցային գործունեություն

Դդմային կերակրատեսակների`աղցան, թխվածքաբլիթ, ղափամայի պատրաստում

Տեխնոլոգիական գործունեություն

  • Դդմատիկնիկի պատրաստում
  • Դդմանկար –դդումները  գուաշով ներկում ենք, կերպավորում
  • Թղթե կոլաժների ստեղծում

-Ստացված կերպարներով փորձում ենք փոքրիկ ներկայացում խաղալ

Մարմնաշարժողական գործունեություն

Խաղ-«դդմագլոր»

Սովորողները դդումները գլորում են, հետո փորձում հաշվել, թե քանի ոտնաչափ է իրենց գլորած դդումի ճանապարհը:

Խաղ-մարզադահլիճում

Սովորողները բաժանվում են երկու խմբի: Խմբից մեկը գլորում է դդումը, իսկ մյուսը պետք է այդ նույն ճանապարհով ինքը գլորվի, վերցնի դդումն ու դդմի հետ գլորվելով հետ վերադառնա: Հաղթում է այն խումբը, որի անդամներն ավելի արագ են ավարտում գլորը:

Փափուկ ներքնակներին շրջանաձև նստում են, դդումն իրար գլորում, ում գլորում են, նա դդում բառով նոր բառ է ասում, կազմում (դդմատոն, դդմա…)

Երաժշտություն

  • Ղափամայի ծիսական երգերի
  • Ազգային պարերի ուսուցում

Ընտանեկան նախագծեր

  • մայրիկի, տատիկի հետ դդմային կերակրատեսակների պատրաստում

Նախագծի արդյունքում կունենանք.

  • Դդմային կերակրատեսակներ
  • Դդմահեքիաթներ և դդմապատմություններ
  • Մեդիաայբբենարանի «դդում» էջ
  • Դդմային կերպարներով ֆոտոշարքեր
  • Գործունեության մասին պատմող ֆիլմեր

 Հաշվերգ՝

Ըստում, ընդում,
Դեղին դդում,
Գցեմ, բռնեմ,
Գտնեմ ուտեմ,
Պապոնց տանը
Տիտիկ անեմ

Continue reading “《Դդմածես》 նախագիծ”

Հունվարիկ.ազգային խաղերի ստուգատես

Օրը՝ 09.01.2020

Ժամը՝ 11։00-12։00

Վայրը՝ Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկանների խմբասենյակ

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նպատակը՝

  • ծանոթացում ազգային խաղերին
  • ազգային  խաղերի ուսուցում
  • խմբով խաղալու հմտությունների զարգացում
  • մրցելու-հաղթելու կարողությունների զարգացում
  • ազգային ինքնության պահպանում, տարածում


Ընթացքը`

Ներկայացնել, թե  ինչ ասել է «ազգային խաղ»: Կատարել խաղերի ընտրություն, տեղեկություն տալ ներկայացվող խաղերի պատմութան,կանոնների մասին։

Արդյունքը`

Ազգային խաղերը սովորողի մեջ դաստիարակում են մրցակցային ոգի, հաղթանակի հասնելու մեծ կամք, հմտություն և այլն։ Խաղերի արդյունքները կներկայացնենք տեսանյութերի, ռադիոնյութերի, աուդիոպատումների միջոցով։

1․ Ծափոցիկ

Երկու սովորող նստում են իրար դիմաց, ձեռքերը ծնկներին են խփում և, բարձրացնելով մինչև կուրծքը, ծափ են տալի, ափերն իրար են խփում, ապա աջ ձեռքերն են իրար խփում, հետո ձախերը,  այնուհետև դարձյալ ծափ տալով ծնկներին են խփում ու նորից սկսում: Այս գործողությունը աստիճանաբար արագացնելով` սկսում են շուտ-շուտ ծափ տալ։

2․Ծիսական խաղ

Սովորողները չարխափաններով, գդալներով, ոտքերի դոփյուններով, այլ չխկչխկացող առարկաներով շրխկացնում են և աղմկում:

Ներկաներից մեկը հարցնում է.
— Ի՞նչ եք անում:
— Մուկն ենք բռնում:
— Որ ի՞նչ անեք:
— Որ ուղարկենք:
— Ու՞ր:
— Մկստան:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ցուրտն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Իր երկիրը՝ հյուսիս:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Ծուլությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Օվկիանոսի հատակ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Փնթիությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Խոզերի մոտ:
Նորից են աղմկում:
— Ի՞նչ եք անում:
— Անկարգությունն ենք բռնում:
— Ու՞ր ուղարկեք:
— Կապիկների մոտ:

3․Մուկկատու

Սովորողները շրջան են կազմում՝ մեկին` մուկ, իսկ մյուսին կատու նշանակելով: Մուկը դրսից  ներս է մտնում և կատվին խաբելով` դուրս գալիս մեկ ուրիշ տեղով, իսկ կատուն հետապնդում է նրան։ Հետո նույն տեղերով մտնելով ու դուրս գալով` աշխատում է բռնել նրան։ Բռնելուց հետո դերերով փոխվում են։

4․Գա՛յլթողգիշերենքքեզմոտ

Խաղում են 10-15 հոգով: Սովորողներից մեկը դառնում է գայլ, իսկ մնացածը` նապաստակներ: Անկյունում  որևէ երկրաչափական պատկեր է գծվում /շրջան, ուղղանկյուն…/` որպես գայլի տուն: Նապաստակները մոտենում են տնակին ու ասում․

-Գա՛յլ,  թող գիշերենք քեզ մոտ:

Գայլը գլուխը թեքում է մի կողմ և բարձրաձայն  մտածում․ «Լավ, կթողնեմ, բայց գիշերը կուտեմ ձեզ»: Սովորողները մտնում են գայլի տնակը: Խաղավարն  ասում է․

-Ուշ երեկո է: Մոտենում է գիշերը:

Վերջին բառի հետ սովորողները պետք է փախչեն գայլից, իսկ գայլն առաջինն ում բռնեց,  նա է գայլ դառնում

Continue reading “Հունվարիկ.ազգային խաղերի ստուգատես”

Հունվարիկ. մարզական ստուգատես

Օրը՝ 15.01.2020

Ժամը՝ 11:00-11:45

           

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոցի մարզադահլիճ

Մասնակիցները

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատուներ՝ Քրիստինա Հովհաննիսյան, Լիանա Ռոզիկյան

Խորհրդատու՝ Մանուշակ Աբրահամյան

Ծրագրում՝

  • Նախավարժանք
  • Էստաֆետային խաղեր

Խաղ 1.

  • Սողանցում մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, պառկում փորի վրա, ոտքերը խաչաձև ետ ծալում և ձեռքերի օգնությամբ սողում նստարանի վրա: Այնուհետև շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:

Խաղ 2

  • Քայլք մարզական նստարանի վրա — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական նստարանին, բարձրանում նրա վրա, ձեռքերը գոտկատեղին կամ լայն տարածած, քայլում է նստարանի վրայով, շրջանցում է կանգնակը, վազքով ետ գալիս՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ Մարզական նստարան, կանգնակ:

Խաղ 3

  • Գլուխկոնծի — Խմբի առաջին մասնակիցը վազքով հասնում է մարզական գորգին, գլուխկոնծի տալիս, այնուհետև անցնում օղակի միջով և վազքով ետ վերադառնում՝ մեկնարկը տալով հաջորդ մասնակցին: Անհրաժեշտ պարագաները՝ մարզական գորգ, օղակ
Continue reading “Հունվարիկ. մարզական ստուգատես”

Հունվարիկ. բնագիտական փորձերի ստուգատես

Անցկացման վայրը՝ Հյուսիսային դպրոց

Օրը՝ 16.01.2020

Ժամը՝ 11:00 – 12:00

Մասնակիցներ՝ 

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Պատասխանատու՝ Քրիստինա Հովհաննիսյան

Նպատակը՝ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում, բնագիտական փորձ կատարելու քայլաշարի,կանոնների կարողությունների ձևավորում:

Ընթացքը՝

Նախապատրաստում ենք մեր խմբասենյակի բնագիտական անկյունը փորձերի համար անհրաժեշտ նյութերով:

Փորձ 1.

Անհրաժեշտ նյութեր`

  • Ափսե
  • 1 թեյի գդալ /5մգ/ աղ
  • 1 թեյի գդալ /5մգ/ աղացած պղպեղ
  • Գդալ
  • Փուչիկ
  • բրդյա հագուստ /սվիտեր/

Նկարագրությունը՝

  • Ափսեի վրա լցրու աղն ու պղպեղը, ապա խառնիր դրանք:
  • Փչիր փուչիկը:
  • Փչած փուչիկը լավ շփիր բրդյա սվիտերին:
  • Մոտեցրու փուչիկն աղի ու պղպեղի խառնուրդին: Պղպեղն առանձնանում է աղից ու կպչում փուչիկին:

Փորձ 2.

Անհրաժեշտ նյութեր

  • 1 հատ կիտրոն
  • 3 ճաշի գդալ քացախ
  • 1,5 ճաշի գդալ ջուր
  • 1 թեյի գդալ սոդա
  • փուչիկ
  • լիմոնադի դատարկ շիշ

Նկարագրությունը՝

  • Շշի մեջ լցնում ենք սոդան և ջուրը:
  • Առանձին բաժակում կիտրոնի հյութը խառնում ենք քացախի հետ և դա լցնում շշի մեջ
  • Արագ փուչիկը հագցնում ենք շշի վրա: Տեղի է ունենում բուռն ռեակցիա և փուչիկը փչվում է:

Փորձ 3.

Անհրաժեշտ նյութեր

  • Անձեռոցիկ
  • Ֆլոմաստեր
  • Բաժակով ջուր

Նկարագրությունը՝

  • Անձեռոցիկի վրա մի քանի գույնով իրար կողք կողքի կետիկներ անել
  • Անձեռոցիկը ըմկղմել ջրի մեջ մինչև նկարած կետիկները, թողնել մի քանի րոպե:
  • Կառաջանա գեղեցիկ ծիածան:

Խորհրդատու` Անժելա Բլեյան

Continue reading “Հունվարիկ. բնագիտական փորձերի ստուգատես”