Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 4-15

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն»

«Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» ստուգատեսը մեկնարկում է պատում-քննարկումների, հարցազրույցների, ուսումնասիրությունների բազմաթիվ շարքերով, որտեղ սովորողները, նրանց ընտանիքի անդամները, ուսուցիչները պատմում ու փոխանցում են կրթահամալիրի, իրենց մասին հետաքրքիր, սեբաստացիական պատումներ: Սովորողները սկսում են ինքնուրույն կամ խմբով ուսումնասիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծման պատմությունը, ճանաչում են ամենասեբաստացիներին: Ուսումնասիրության արդյունքները, իրենց պատումները, հարցազրույցները պարբերաբար հրապարակվում են բլոգում, ենթակայքում, կայքում:

Նպատակը՝ Սովորողների, նրանց ընտանիքների կրթահամալիրային գործունեության միջոցով ֆիզիկական և մեդիա միջավայրում հրապարակային, հասկանալի դարձնել կրթահամալիրի գործունեությունը, պատմությունը, մանկավարժական մոտեցումները:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար ու ուշադիր վերաբերմունքի ձևավորում
  • Հարցեր մշակելու, հարցեր տալու ու հարցերին պատասխանելու հմտությունների ձևավորում
Continue reading “Սեբաստացու օրեր.կրթահամալիրի տոն”

Հեծանվավարություն.ուսումնական նախագիծ

Նախագծի մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը և խնդիրները՝ 

  •  Սովորողների մոտ զարգացնել  հեծանիվ վարելու  հմտությունները և կարողությունները:
  • Նպաստել  առողջ ապրելակերպի զարգացմանը, ֆիզիկակական ակտիվության  և ճկունության զարգացմանը։

Ընթացքը՝

  • Նախ  սովորողների հետ իջնում ենք բակ, ապա հիշեցնում ենք հեծանվավարության կանոնները
  • Ընտրում ենք համապատասխան հեծանիվները, ապա նրանք բաժանվում են խմբերի և  սկսում են վարել 
  • Անհրաժեշտության դեպքում օգնում ենք սովորողներին

Արդյունքում՝

  • Սովորողը սկսում է ինքնուրույն հեծանիվ վարել
  • ավելի ճկուն և համարձակ է դառնում
Continue reading “Հեծանվավարություն.ուսումնական նախագիծ”

Տեխնոլոգիական գործեւնեություն Արուսյակ Մաթևոսյանի հետ

Այսօր Սեբաստիա մոլում տեղի ունեցավ տեխնոլոգիական սեմինար։ Արուսյակ Մաթևոսյսնի օգնությամբ սպիտակ կավով պատրաստեցինք գեղեցիկ կախազարդեր։ Արուսյակը խնամքով չորացրել էր գուներանգ ծաղիկներ, որոնց միջոցով էլ զարդարեցինք մեր կախազարդերը։ Շնորհակալեւթյուն տպավորիչ և ուսուցողական օրվա համար։

Continue reading “Տեխնոլոգիական գործեւնեություն Արուսյակ Մաթևոսյանի հետ”

Իմ դպրոցը

Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի 30-ամյակը 

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 4-15

Նպատակը, խնդիրները

  • Խմբով աշխատելու կարողություն
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Խոսքի, մտքի ակտիվ դրսևորում
Continue reading “Իմ դպրոցը”