5-6 տարեկանների երկարացված օրվա կազմակերպումը հեռավար ուսուցման շրջանակներում

Ինչի է իրենից ներկայացնում հեռավար ուսուցումը։ Հեռավար ուսուցումը ուսուցչի և սովորողի փոխհամագործակցությունն է տարածական հարթակում։ Գտնվելով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման շրջանում, լինելով այդ համակարգի կրողը, հաշվի առնելով ստեղծված կորոավիրուսային իրավիճակը, անցում կատարեցինք կրթական մեկ այլ հարթակ՝ հեռավար ուսուցման կազմակերպման հարթակ։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ՀՀ-ում գործող այն եզակի կրթական հաստատություններից է, որը պատրաստ էր ընդունելու այս կրթական մարտահրավերը։ Արդեն իսկ լինելով մեդիա հարթակում և՛ դասավանդողները և՛ սովորողները տեղափոխվեցին հեռավար կրթության հարթակ՝ ներառելով ընտանիքի անդամներին։ Անցումը եղավ սահուն, քանի որ կրթահամալիրի սովորողներ որպես ուսումնական գործիք օգտագործում են համակարգիչները, նեթբուքերն ու նոթբուքերը, ինչը շատ կարևոր նախապայման է սովորող-դասավանդող հաղորդակցման փուլում։ Իսկ թե ես ինչպես կազմակերպեցի իմ աշխատանքը հեռավար կրթության շրջանակում, սիրով ներկայացնեմ.

Որպես հեռավար ուսուցման կազմակերպման հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի սուրհանդակը՝ կազմեցի իմ հեռավար ուսուցման կազմակերպման աշխատանքային նախագիծը։

Շաբաթվա յուրաքանչյուր օրվա համար կազմեցի առանձին նախագծեր(բնագիտական, նկարչություն paint նկարչական ծրագրով և այլ): Սովորողները նախագծերն իրականացնելուց հետո արդյունքներն ուղարկեցին իմ էլ.հասցեին(q.hovhannisyan@mskh.am)։ Տեսանյութերը հրապարակեցի բլոգում։ Հեռավար ուսուցման շրջանակներում իրականացրեցինք հետևյալ նախագծերը.

Նկարչություն paint նկարչական ծրագրով

Ընկուզախաղեր

Բնագիտական փորձեր

Մարզական հնարքների կիրառում

Խոհանոցային գործունեություն

Շաբաթվա վերջում ամփոփ ներկայացրեցի կատարված աշխատանքի արդյունքները։ Հատկապես ուզում եմ առանձնացնել խոհանոցային գործունեությունը, որի ընթացքում մեր սովորողները պատրաստեցին գարնանային գունեղ աղցաններ, իսկ որպես խորհրդատու հանդես եկան մայրիկները։

Պատրաստում է Ֆելիքս Հակոբյանը

Պատրաստում է Էդվարդ Ճանճապանյանը

Պատրաստում է Աննա Մկրտումյանը

Պատրաստում է Մարի Նիկողոսյանը

Պատրաստում է Գագիկ Խաչատրյանը

Պատրաստում է Անի Բարսեղյանը

Պատրաստում է Էմանուել Շահբազյանը

Պատրաստում է Էդգար Աբգարյանը

Հայաստանի Հանրապետությունում հեռավար ուսուցումը նոր է մտնում զարգացման փուլ և այն ընկալելու համար անհրաժեշտ է թվայնացված համակարգեր, ինչն ցավոք հանրակրթական դպրոցների մեծ մասում բացակայում է։ Հենց այսպես էլ կազմակերպեցի հեռավար ուսուցումը, նպաստավոր էր և՛ իմ և՛ սովորողների իքնակրթության և ինքնազարգացման համար։