Մարզական խաղեր

Երկարացված օրվա ընթացքում միացանք 3-րդ դասարանցիներին և խաղացինք մարզական խաղեր։ Խաղի նպատակը սողալով անցնել և չդիպչել օղակներին։ Դիտեք տեսանյութը։

Գինեստեղծում

Картинки по запро�у գինեգործությունը հայաստանում
Նպատակը՝
  • Ծանոթացում խաղողագործությանը, այգիների ստեղծման, մշակման առանձնահատկություններին
  • Խաղողի տեսակներ
  • Ծանոթացում գինեգործությանը, գինու ստացման տեխնոլոգիային
  • Գինու տեսակներ
  • Ծանոթացում գինու մատուցման կարգին, տեսակներին, ինչպե՞ս համատեղել գինին և ուտեստը
  • Գինու ազգային, ծիսական մշակույթի ծանոթացում
  • Մառանի մշակույթ․ Համտեսարանների տեսակներ
  • Այցելություն խաղողի այգիներ, հանդիպում խաղողագործ-գինեգործի հետ
  • Այցելություն մառան
  • Մասնակցություն գինու ստեղծման ընթացքին
  • Մառան-համտեսարանի ստեղծում դպրոցում

Մասնակիցներ՝

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, 5-րդ դասարանցիներ

Համակարգողներ՝ Քրիստինա Հովհաննիսյան, Ռիմա Քեքեջյան

Օրը, ժամը՝ հոկտեմբերի 23, ժամը՝ 14։00-15:00 (սկիզբ և ավարտ)

Վայրը ՝ Շահումյան 5-րդ փողոց( մառան )։

ԵՐԿԱՐԱՑՎԱԾ ՕՐՎԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Հոկտեմբերի 22

13:30-14:00-Հանգստի կազմակերպում`երաժշտության ունկնդրում

14:00-15:00-Գինեստեղծումը տոն

https://qristinahovhannisyaniblog.wordpress.com/2018/10/21/%d5%a3%d5%ab%d5%b6%d5%a5%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8%d5%9d-%d5%bf%d5%b8%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4-%d5%ad%d5%a1%d5%b2%d5%b8%d5%b2-%d5%a1%d5%b5%d5%a3%d5%ab/

15:00-15:30-Բակային խաղեր
15:30-Ճաշ
15:50-16:30- Հեծանվավարություն
16:30-17:00-Օրվա ամփոփում

Հոկտեմբերի 23

13:30-14:00-Հանգստի կազմակերպում
14:00-15:00-Տեղեկություն թռչունների մասին
14:00-15:30-Ուսումնական մուլտֆիլմի դիտում
15:30-Ճաշ
15:50-16:30- Մարզական խաղեր
16:30-17:00-Օրվա ամփոփում

Հոկտեմբերի 24

13:30-14:00-Հանգստի կազմակերպում`երաժշտության ունկնդրում
14:00-15:00-Հաշվում ենք՝ երգլով
14:00-15:30-Ազգային խաղ՝ յոթ քար
15:30-Ճաշ
15:50-16:30- Հեծանվավարություն
16:30-17:00-Օրվա ամփոփում

Հոկտեմբերի 25
13:30-14:00-Հանգստի կազմակերպում`երաժշտության ունկնդրում
14:00-15:00-Նկարչություն
14:00-15:30- Ուրախ մարմնամարզություն
15:30-Ճաշ
15:50-16:30- Մուլտֆիլմի դիտում
16:30-17:00-Օրվա ամփոփում

Հոկտեմբերի 26

13:30-14:00-Հանգստի կազմակերպում`«Գիշեր-Ցերեկ» խաղ
14:00-15:00- Վերհիշում ենք մեր անցած բանաստեղծությունները
14:00-15:30-Ուսումնական մուլտֆիլմի դիտում
15:30-Ճաշ
15:50-16:30- Մարզական խաղեր
16:30-17:00-Օրվա ամփոփում

Թթուդրիկ

Ուսումնական նախագիծ

Օրը՝ Հոկտեմբերի 22-26
Մասնակիցները`5 տարեկաններ
Վայրը` Հյուսիսային դպրոց-պարտեզ

Լեզվագործունեություն

Զրույց-քննարկման արդյունքում փորձում ենք ճշտել, թե ինչ բանջարեղենի տեսակներ գիտեն, թվարկում ենք, հաշվում, գիտենք արդյոք, թե որտե՞ղ է աճում` հողի տակ, թե հողի վրա, ո՞ր եղանակին, ի՞նչ օգտակար հատկություններ ունի և այլն:
Փորձում ենք «Մի բառ ես, մի բառ դու» մեթոդով փոքրիկ պատում հորինել և ձայնագրել:

Smart դաս մրգերն ու բանջարեղենը

Առանձնացնում ենք մրգերը բանջարեղենից, հեգում և վանկատում ենք անունները, խմբավորում ենք՝ խմբերի համար բնութագրող և նկարագրող բառեր ընտրելով:

Լոլիկի, վարունգի, պղպեղի և գազարի թերապիաներ

Հերթով վերցնում եք բանջարեղենները, ասում անվանումները, շոշափում ենք՝ ինչպիսի՞ն է(կլոր, հարթ, խորդուբորդ, երկար, կարճ, հաստ, բարակ), պոչի՞կ ունի, ի՞նչ գույն ունի, ինչ համ ունի:
Նշյալ բանջարեղենները սկսում ենք համեմատել՝ ինչով են նման, ինչով են տարբեր:

Այնուհետև հերթով սկսում ենք կտրել և նորից նկարագրել՝ ինչպիսին է` կորիզ ունի թե ոչ, ո՞ր բանջարեղենն ավելի շատ կորիզ ունի, ո՞րն ենք ուտում, ո՞րը՝ոչ, հետո համտեսում ենք, ասում, թե որ բանջարեղենը ինչ համ ունի՝ քաղցր է, թթու է, հյութալի է, անհամ է և այլն:

Նկարում ենք նշյալ բանջարեղենները ամբողջական և կրած վիճակում:

Տնային առաջադրանք

Մայրիկներից և տատիկներից հարցնում են թթու դնելու բաղադրատոմսեր:
Նյութը ներկայացնում են ձայնագրության կամ տեսագրության տեսքով:

Մաթեմատիկա

Քանի որ գնումների սովորողների հետ ենք գնալու, միասին նախօրոք կազմում ենք ցուցակ՝էլ գրատախտակի վրա, գրում ենք բանջարեղեի անունը, դիմացը՝ քանակը (յուրաքանչյուրից քանի հատ պետք է գնենք): Պայմանավորվում ենք, թե որ խումբը ինչ և ինչքան պետք է ընտրի գնելու համար:

Բնագիտություն

Թթուն դնելու ընթացքում կատարում ենք փորձեր

Աղաջուրն ու ձուն

Փորձի համար վերցնում ենք դույլ և ջուր ենք լցնում դույլի մեջ: Հետո մի ձու ենք վերցնում և գցում ենք ջրի մեջ, ձուն միանգամից իջնում է ներքև, հետո հանում ենք ձուն և ջրին աղ ենք ավելացնում (մոտավորապես 0,5 կգ աղ, 10լ ջրին) և նորից նույն ձուն իջեցնում ջրի մեջ, ձուն սկսում է լողալ ջրի երեսին, չի սուզվում:

Այդ փորձից հետո պատրաստի աղաջուրը լցնում ենք թթվի պարագաների վրա:

Թատրոն

Բանջարեղենով ստեղծում ենք տարբեր կերպարներ և թթու դնելու ընթացքում խաղում ենք փոքրիկ անսյուժե թատրոն: Սովորողները հորինում են տեղում, իրենց պատկերացնելով այդ կերպարի փոխարեն:

Խաղեր

Գուշակիր

Յուրաքանչյուր բանջարեղենից մեկ հատ դնում ենք սեղանին: Սովորողներից մեկի աչքերը փակում ենք, բանջարեղենից մեկը տալիս ձեռքը: Նա պետք է շոշոփելով գուշակի, թե ինչ է իր ձեռքում:

Պանտամիմո

Սովորողներից մեկը, առանց բառեր արտասանելու, ցույց է տալիս որևէ բանջարեղեն: Մյուսները պետք է գուշակեն, թե ինչ է ցույց տալիս նա:

Տեխնոլոգիա

Գուաշով նկարում ենք, գունավոր թղթերով` ապլիկացիա անում, կավով` ծեփում:

Մեդիատեխնոլոգիա` paint ծրագրով բանջարեղենային կերպարներ են նկարում:

Զարգանում ենք

Երկարացված օրվա ընթացքում բաժանվեցինք երկու խմբի։ Մի մասը որոշեց նկարել բալ, իսկ մյուսներն էլ սկսեցին խորացնել իրենց համակարգչային գիտելիքները։ Աննկարագրելի ու շատ հաճելի գիտական մթնոլորտ էր մեզ մոտ։