Վարդավառի ծես

Ժամանակահատված՝ հուլիսի 1- օգոստոսի 31

Մասնակիցներ՝ Հյուսիսային դպրոց -պարտեզի 5 տարեկաններ սովորողներ,  այլ ճամբարականներ, ընտանեկան դպրոցներ, դասավանդողներ։

Նպատակ՝  ազգային մշակույթի յուրացում ծեսերի միջոցով:

Աշխատանքի ընթացքում՝ տարբեր աղբյուրներից ուսումնասիրում ենք Վարդավառ -ի ծեսը, սեվորում ենք խաչբուռ պատրաստել։

Համագործակցություն՝  Տաթև Աթոյանի հետ։

Արդյունքի հրապարակում՝ Տեսաֆիլմի, ֆոտոշարի հրապարակում բլոգում  և ենթակայքում։

Continue reading “Վարդավառի ծես”

Բնագիտական փորձեր

Մասնակիցներ՝ հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, ընտանիքի անդամներ

Նպատակը՝ դիտարկումներ կատարելու, նյութերի, մարմինների փոխազդեցությունները նկատելու, դրանց պատճառահետևանքային կապը տեսնելու կարողությունների ձևավորում։

Խնդիրները՝ սովորողները տանը կատարում են բնագիտական փորձեր, քննարկում ինչը ստացվեց, ինչը չստացվեց։

Արդյունքը՝ բլոգում։

Continue reading “Բնագիտական փորձեր”

Այցելություն բույսերի աշխարհ

Այսօր սովորողների հետ այցելեցինք բույսերի աշխարհ։ Տիկին Շողիկը ջերմ ընդունեց մեզ։ Նախ պատմեց ամենավտանգավոր և ամենաօգտակար բույսերի մասին, ապա ներկայացրեց թե ինչպես կարող ենք բազմացնել ծաղիկները։ Բացի այդ, նվիրեց կտրոններ սովորողներին, որոնք արմատակալելուց հետո պետք է տնկեն և նվիրեն մայրիկներին։ Մոռացա պատմել կրիայի մասին, որի հետ սովորողներն անդադար խաղացին ու զվարճացան։

Նախագիծը անպայման շարունակելի կլինի։

Continue reading “Այցելություն բույսերի աշխարհ”

Համով հոտով ղափամա

Կրթահամալիրում ավանդույթ է դարձել 《դդմածեսը》, որը նշում են մեծ շուքով ու ոգևորությամբ։ Ծեսի զարդը դդումն է, ինչը արդեն շաբաթներ շարունակ զարդարել էր դասարանը։ Նախ մի լավ խաղացինք դդումներով, չափումներ կատարեցինք, իսկ վերջում էլ պատրաստեցինք համով-ոտով ղափամա։

Continue reading “Համով հոտով ղափամա”

Զատիկ

Նպատակ՝

  • ազգային մշակույթի յուրացում,
  • ազգային ժառանգության փոխանցում:

Խնդիրներ

  • ուսումնասիրել Սուրբ Հարության ծեսը, ծիսական միջավայրը,
  • առանձնացնել ծիսական այն գործողությունները, ծիսական կերպարներին, որոնք առանցքային են, որոնց միջոցով իրականացվելու է ծեսը,
  • յուրացնել ազգային, ծիսական երաժշտական նյութը,
  • ուսումնական գործընթացը կազմակերպել դպրոցում, դրսում՝ այգում, դաշտում, այլ բնական միջավայրում:

Արդյունք

Ուսումնական փաթեթներ՝ տեսագրություններ, ձայնագրություններ:

Աշխատանքի կազմակերպման ձևը

Անհատական և խմբային:

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ

Ընթացքը

Ծեսի նախապատրաստական փուլ

Տարբեր աղբյուրներից ուսումնասիրել Սուրբ Հարության ծիսական արարողակարգը: Ուսուցանել, կատարել զատկական հոգևոր, ծիսական, ազգային երգեր, պարերգեր, պարեր: Ձեռարվեստի գործունեության մեջ ներառել զատկական ծիսական կերպարների, պարագաների պատրաստում: Ածիկի համար օգտագործել ոչ միայն ափսեներ, այլև այլ իրեր, որոնց մեջ ցորենի, ոսպի և այլ սերմեր ծլելով, կստեղծեն հետաքրքիր միջավայր՝ ձևավորելու յուրօրինակ զատկական կոմպոզիցիա: Պատրաստել զատկական ձվեր՝ նախշազարդերով, կերպարային լուծումներով: Հետաքրքիր և ազգային-ծիսական միջավայրի ստեղծման համար կավից, այլ նյութերից, պատրաստել պարագաներ՝ վզնոց, թևնոց, կոլաժ և այլն: Դրանք կարող են լինել զատիկի, ձվի, այլ տեսքով, նախշազարդած լինել զատկական թեմայով, որոնք կարելի է նվիրել:

Continue reading “Զատիկ”

Հունվարիկ.խոհանոցային գործունեություն

Այսօր մեր հերթական հունվարիկ ստուգատեսն էր։ Քանի որ մեկնարկել ենք 《դդմածես》 նախագիծը, որոշեցինք դդումով կեքսեր պատրաստել և կարծում եմ վատ չստացվեց։ Դիտեք.

Continue reading “Հունվարիկ.խոհանոցային գործունեություն”

Այ խաղող, քաղցր խաղող

Այսօր 5 տարեկանները դատարկաձեռն չէին եկել։ Բերել էին խաղող, այն էլ ինչ խաղող, քաղցր ու անուշահամ։ Նախ խոշորացույցով մի լավ ուսումնասիրեցինք խաղողը, համտեսեցինք, իսկ վերջում էլ փորձեցինք գինի ստանալ և ինչպես մեր Հայկն ասաց, այս խաղողից կարող ենք լավ գինի ստանալ։

Continue reading “Այ խաղող, քաղցր խաղող”

Թթուդրիկի ծես

Այսօր իրականացրեցինք այդքան սպասված թթուդրիկի ծեսը: Գունային բազմազանություն, համեղ բանջարեղեններ, բարձր տրամադրություն, ծիսական եռուզեռ: Ծեսին մասնակից դարձան նաև ծնողները, ովքեր վստահ էին որ շուտով ճաշակելու ենք աշխարհի ամենահամեղ թթուն: Անհամբեր կսպասենք.

Continue reading “Թթուդրիկի ծես”

Կավագործություն. ուսումնական նախագիծ

Օրը՝03.11

Նախագծի մասնակիցներ՝ 5 տարեկաններ

Նպատակը և խնդիրները՝

  • Իրականացնել կավով աշխատանք
  • Նպաստել մտածողության, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, ուշադրության, մանր մոտորիկայի զարգացմանը
  • Նպաստել հույզերի և մտքերի արտահայտմանը
  • Նպաստել ճանաչողական հմտությունների զարգացմանը
  • Զարգացնել և հարստացնել հոգեկան աշխարհը: