Ուսումնական ճամփորդություն դեպի Փարպի

Այսօր այցելեցինք զարմանահրաշ Փարպի գյուղը։ Իսկական բնություն, իսկական կանաչ։ Մի փոքր տարածաքում շրջելուց հետո, եղանք Արամի մոտ՝ տնկարանում։ Խնամքով՝ մեծից փոքր, դասավորված էին տարբեր տնկիներ՝ ծիրան, գիլաս, դեղձ։ Վարպետ Արամը պատմեց տնկարանի ստեղծման պատմությունը։ Մեծ սիրով ու նվիրումով է նա խնամել յուրաքանչյուր ծառ։ Խոստացավ մի օր էլ մեզ այցելել օգնելու փոքրիկ տնկարան ստեղծել։ Իսկ մենք՝ անհամբերներս, սկսեցին վայրի ծիրանի կորիզներ հավաքել՝ աճեցնելու նպատակով։ Շնորհակալ ենք տպավորիչ օրվա համար։

Continue reading “Ուսումնական ճամփորդություն դեպի Փարպի”

Լողի ստուգստես

Այսօր 6 տարեկանների հերթական ու ամենասիրված ստուգատեսներից մեկն էր՝ լողի ստուգատեսը։ Քանի որ լողավազանում իրականացվում էին մաքրման աշխատանքներ, խաղացինք միայն լողափնյա խաղեր։ Թրջվեցինք ու հովացանք։

Դիտեք.

Continue reading “Լողի ստուգստես”