Օրը կրկին սկսեցինք միջավայրի խնամքով, քանի որ մաքուր ու խնամված միջավայրը մեր դպրոցի կարևոր նախապայմաններից մեկն է: Դասասենյակների մաքրություն, բույսերի վերադասավորում, վերատնկում։ Առօրյա աշխատանքներն ավարտելուց հետո՝ դասավանդողներն մասնակցեցին սեմինար-պարապմունքներին՝ ըստ նախագծային խմբերի։ Ես ինքս մասնակցեցի դասվարների սեմինար-պարապմունքին, որը վարում էր Լուսինե Փաշայանը։ Շատ մեծ տպավորություն ու բավականություն ստացա, գիտելիքներ որոնք անպայման կկիրառեմ դասապրոցեսի ընթացքում։
Category: Մանկավարժական ճամբար
Մանկավարժական բաց ճամբար, օր առաջին
Հյուսիսային դպրոցում օրը սկսեցինք նոր անլիքների ու ակնկալիքների քննարկումով: Այնոհետև բաժանվեցինք խմբերի. մի մասը իրականացրեց պարտիզապուրակային
աշխատանքներ, մյուս մասը շրջակա միջավայրի խնամք, դասաենյակների մաքրություն և այլն: Աշխատանքներն ավարտելուց հետո՝ դասավանդողներն աշխատանքներն իրականացրեցին ըստ նախագծային խմբերի՝ մասնակցելով սեմինար-պարապմունքներին: