Սեպտեմբերիկ. Լինում է, չի լինում հեքիաթների ֆլեշմոբ

Օրը՝ 12.09.2019

Ժամը՝ 19։00֊23։00

Անցկացման վայրը՝ Ընտանիքում

Նպատակը՝ ներկայացնելով նախընտրած հեքիաթը՝ մասնակցություն ֆլեշմոբին

Խնդիրները՝

  • Ցանկից ընտրում է հեքիաթը
  • Բերանացի պատմում է հեքիաթը
  • Գիտի բոլոր հերոսներին
  • Կարողանում է ճիշտ ներկայացնել գործողությունների հաջորդականությունը

Նկարագրությունը՝

Դասվարը կամ դասվարի օգնականը նախապես սովորողների էլեկտրոնային հասցեներին ուղարկում է հեքիաթների ցանկը: Յուրաքանչյուր սովորող մայրիկի կամ ընտանիքի անդամներից որևէ մեկի հետ ցանկից ընտրում է իր նախընտրելի հեքիաթը, ստեղծում հարմար միջավայր և սկսում պատմել հեքիաթը: Ընթացքը նկարահանում է ընտանիքի անդամներից որևէ մեկը, համապատասխան շտկումներ անելուց հետո, տեղադրում է YouTube-յան իր էջում և հղումն ուղարկում դասվարին կամ դասվարի օգնականին: Ժամը՝ 19:00-ից սկսվում է «Լինում է, չի լինում» հեքիաթների ֆլեշմոբը: Պատրաստի նյութերը հրապարակվում են դասարանական բլոգում, ենթակայքում, սոցցանցերում:

Հեքիաթներ

  • «Ծիտը»
  • «Ճամփորդները»
  • «Պոչատ աղվեսը»

Մասնակիցները՝

Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիլիա Զախարյան, Էլմիրա Մարգարյան

Արևմտյան դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Լիլիթ Մովսիսյան,

Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Մարի Միքայելյան, Քրիստինե Հովհաննիսյան

Հարավային դպրոցի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Լուսինե Հակոբյան

Քոլեջի 5 տարեկաններ և ծնողներ

Պատասխանատուներ՝ Անահիտ Գրիգորյան, Էդիտա Ղալեչյան

Leave a comment