Կանաչ լանջեր. ուսումնական նախագիծ

Այսօր ճամբարականների հետ իրականացրեցինք այդքան սիրված նախագիծը։ Մեծ ոգևորոթյամբ խնամեցին, ջրեցին լանջերը՝ ավելի գեղեցիկ, խնամված լանջեր ունենալու նպատակով։

Continue reading “Կանաչ լանջեր. ուսումնական նախագիծ”

Ամառային բաց ճամբար. օր 5-րդ

Այսօր ճամբարականների հետ այցելեցինք ջերմոց։ Ճամբարականների մի մասը արդեն եղել էր ջերմոցում, իսկ ոմանց համար նոր վայր էր այն։ Բայց միևնույնն է, ամեն այցելության ժամանակ այն ներկայացվում է յուրովի։ Այսօր տիկին Շողիկը մեզ պատմեց թե ինչպես կարող ենք ցեմենտից թաղար ստանալ և կոչ արեց ճամբարականներին փորձել պատրաստել։ Ծանոթացրեց ձկների կերակրման տեխնոլոգիային։ Մի խոսքով հետաքրքիր ու տպավորիչ օր ունեցանք։

Continue reading “Ամառային բաց ճամբար. օր 5-րդ”

Ամառային բաց ճամբար. օր 3-րդ

Օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով, ապա խնամեցինք միջավայրը։ Ճամբարականները բաժանվեցին խմբերի. մի մասը լողում էր, մյուս մասը շախմատ էր խաղում, իսկ մյուս խումբն էլ կավով պատրաստում է իր սիրած կենդանուն։

Continue reading “Ամառային բաց ճամբար. օր 3-րդ”

Ամառային բաց ճամբար. 2-րդ օր

Օրը սկսեցինք միջավայրի խնամքով։ Ապա նախաճաշեցինք, իսկ հետո անցանք մեր ճամբարային գործունեությանը։ Նախ լողացինք, նկարեցինք, հետո էլ շախմատ խաղացինք։ Ճամբարականների ետ մասնակցեցինք

Continue reading “Ամառային բաց ճամբար. 2-րդ օր”

Ամառային բաց ճամբար. 1-ին օր

Ամառային բաց ճամբարի առաջին օրը սկսեցինք ընդհանուր պարապմունքով։ Ապա խնամեցինք կանաչ լանջերը, տեսակավորեցինք թափոնները, նկարեցինք, և իհարկե մի լավ լողալուց հետո բակային խաղեր խաղացինք։ Հա, մոռացանք խաղողի մասին, վերջում էլ ջրեցինք շոգից ծարաված խաղողին։ Հավես և ուրախ օր ունեցանք։ Continue reading “Ամառային բաց ճամբար. 1-ին օր”