Ինչպես նշեց մեր սրամիտ Միշելը, հարսանեկան ծեսին ընդառաջ` պատրաստեցինք հարս ու փեսա։ Անհրաժեշտ էր գունավոր թղթեր և վառ երևակայություն։ Ահա և հարս ու փեսան.
Day: June 3, 2019
Կոմիտաս. գույներ և ազդեցություններ
Օրը՝ հունիսի 3
Ժամը՝ 11։00֊12։00
Անցկացման վայրերը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոցների, Քոլեջի ներքին բակեր
Մասնակիցները՝
Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ, Էլմիրա Մարգարյան
Արևմտյան դպրոցի 5-6 տարեկաններ, Լիլիթ Մովսիսյան
Հյուսիսային դպրոցի 5-6 տարեկաններ, Դիանա Գևորգյան, Քրիստինե Հովհաննիսյան
Հարավային դպրոցի 5-6 տարեկաններ, Մոնիկա Տոնոյան, Արաքսյա Հովհաննիսյան
Քոլեջի 5-6 տարեկաններ, Անահիտ Գրիգորյան, Լիլյա Զախարյան
Նպատակը՝ լսել կոմիտասյան երաժշտական ստեղծագործությունները և դրանց ազդեցության ներքո ստեղծագործել ներկերով
Խնդիրները`
- Լսել և զգալ երաժշտությունը
- Ընտրել գույներ զգացածը նկարելու համար
- Ճիշտ աշխատել ներկերով, վրձիններով
- Անուն դնել ստացված նկարին
- Պատմել նկարի մասին
- Դիտել ընկերների աշխատանքները