Ուսումնական ճամփորդություն Ջրվեժի արգելոց

Մասնակիցները՝ Հյուսիսային դպրոցի 5 տարեկաններ, ծնողներ, ընտանիքի անդամներ
Օրը՝ նոյեմբերի 8
Մեկնումը՝
10։00, վերադարձը՝ 14.30
Վայրը՝ Ջրվեժի արգելոց

Նպատակը՝

  • Աշնանային դիտարկումներ, լուսանկարչական պլեների իրականցում
Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, տեսանկարահանող սարք՝ հեռախոս, տեսախցիկ, պլանշետ։

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Նախապատրաստական աշխատանքներ՝

Խոսել աշնան մասին, քննարկել աշնանային բնությունը:

Ճամփորդության ընթացք`

  1. Շրջակա տարածքի ուսումնասիրություն
  2. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  3. Քայլարշավ դեպի արգելոցի լճակ
  4. Նախաճաշ
  5. Բացօթյա ընթերցումներ
  6. Ծառերի, թփերի դիտարկում
  7. Նկարչական պլեներ
  8. Լուսանկարչական պլեներ

Նախատեսում ենք Ջրվեժի արգելոցից հավաքել կաղիններ ու տերևներ, որպեսզի աշնանային կոլաժներ պատրաստենք: Ուսումնասիրում ենք ծառերը, դրանց տեսակները, կատարում չափում-համեմատություններ: Բացօթյա ընթերցանություն ենք իրականացնում, այնուհետև շրջում ենք՝ լուսանկարելու աշնանային բնությունը:

Ակնկալվող արդյունքները

Թփերի տեսակների մասին ճանաչողական նյութերի փաթեթ և թփերի տեսակներից մի քանիսի տեղափոխումը կրթահամալիրի ներքին բակ: Աշնանային տեսարանի նկարագրություն։