Իմ մասին

Ես Քրիստինա Հովհաննիսյանն եմ, 30 տարեկան, ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա։ Մասնագիտությամբ մանկավարժ_ սոցիոլոգ եմ։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ապա Գիտությունների ազգային ակադեմիայի մագիստրատուրայի մանկավարժություն և սոցիոլոգիա բաժինը։
Աշխատել եմ Էրեբունի թանգարանում էքսկուրսավար և մասնավոր մանկապարտեզում որպես դաստիարակչուհի։
Շատ եմ լսել կրթահամալիրի մասին և հատկապես գրավիչ է այն, որ կարևորվում է մասնագետի ոչ միայն որակական, այլ նաև անձնային հատկանիշները։ Ուստի ցանկությունս շատ մեծ է միանալու սեբաստացիներին։